«Երգչախմբում երգելը կոփում է, կրթում է, տալիս է հնարավորություն ավելի մասնագիտանալու՝ որպես երաժիշտ։
«Իմ երգեցողական կարիերան սկսել եմ շատ շուտ, երգել եմ շատ երգչախմբերում, բայց այս կոլեկտիվում հայտնվեցի երջանիկ պատահականության շնորհիվ։
Մաեստրոն շատ նուրբ է զգում երաժշտությունը և փորձում է մեզ հասցնել այդ, և երբ համերգների ժամանակ ստանում ենք այդ երկար, մանրազնին փորձերի արդյունքը...
«Երբ ընդունվեցի Երևանի պետական կամերային երգչախումբ, ես նորավարտ մեներգչուհի էի և չէի պատկերացնում, թե ինչ խնդիրներ և աշխատանք է սպասում ինձ, որոնք են երգչախմբում երգելու կարևոր հատկությունները, նրբությունները։
«Երգչախմբային արվեստը միշտ հոգեհարազատ է եղել ինձ, այդ պատճառով էլ դեռ ուսանողական տարիներից մուտք գործեցի այս հիասքանչ աշխարհը։
«Այս երգչախումբը եզակի է նրանով, որ ամենքս առանձին պատասխանատու ենք համերգի լավ կայացման համար։
«Երբ մի նոր ստեղծագործություն ենք ընթերցում, ամենահետաքրքիր իրավիճակներից մեկը տվյալ կոմպոզիտորի կենսագրության, աշխարհայացքի, երաժշտամտածողության մասին ուսումնասիրությունն է։
«Երգչախմբային արվեստը միասին արարելու անսահման հնարավորություններ է տալիս։








