«Երգչախմբային արվեստը միշտ հոգեհարազատ է եղել ինձ, այդ պատճառով էլ դեռ ուսանողական տարիներից մուտք գործեցի այս հիասքանչ աշխարհը։
Երգչախմբի երգիչ լինելն ունի իր հաճելի պահերն ու դժվարությունները։ Ցանկացած մասնագիտության մեջ դժվարությունները հաղթահարվում են մշտական ինքնուրույն աշխատանքի միջոցով: Բայց մեր ոլորտում, ինձ թվում է, ամենակարևորը Վարպետի պահանջներին, փնտրած երանգներին և երաժշտական ձեռագրին վստահելն է»։