Գլխավոր
images/Slideshow/1.jpg

ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ

1996 թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում գտել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ:

1997 թ․ առաջին հյուրախաղերը մեծ հաջողություն ունեցան Իտալիայի Ռավեննա քաղաքում տեղի ունեցող «Երգի միջազգային փառատոնին»։    

1998 թ․ «Գերմանիայում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում երգչախումբը փայլուն կերպով ներկայացրեց Կոմիտասի՝ վերականգնված պատարագը, ինչպես նաև Տ. Մանսուրյանի նոր ստեղծագործությունները Բոննում, Հալլեում, Վիտենբերգում և Մագդեբուրգում, այնուհետև՝ Սիրիայում և Լիբանանում։

1999 թ․ Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացնում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» (Ars Poetica) կոնցերտի պրեմիերան և ձայնագրում ձայնասկավառակ։ 

1999 թ․ Բերգենում (Նորվեգիա) կայացած միջազգային երաժշտական փառատոնին երգչախմբի հետ ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտներ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը և սաքսոֆոնահար Յան Գարբարեկը։ Այնուհետև 2000 թ․ կոլեկտիվը մասնակցեց Հալլեում (Գերմանիա),  կայացած 30-րդ միջազգային փառատոնին։ Նույն թվականին Գլենդելում (ԱՄՆ) Երաժշտական ձերքբերումների III մրցույթում երգչախմբի կողմից ձայնագրված «Կոմիտաս վարդապետի երգերը» ալբոմը արժանացավ մրցանակի «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգում ։

Ավելին
  •  
    Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

    Մեր երգչախումբը հիմնադրվել է 1996 թ-ին՝ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի հովանավորությամբ։ Երգչախմբի հիմնական առաքելությունն էր՝ կատարել և ձայնագրել Կոմիտասի ամբողջ երգչախմբային ժառանգությունը: Ավելի ուշ ՝ մինչև 2004 թ․-ը, երգչախումբը շարունակել է իր գործունեությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովանավորության ներքո: 2009-ին երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ և վերանվանվեց Երևանի պետական կամերային երգչախումբ: ԵՊԿԵ-ի երգացանկում ուրույն տեղն են զբաղեցնում հայ խմբերգային երաժշտության վառ վարպետներ՝ Էդ․ Հովհաննիսյանի, Էդ․ Միրզոյանի, Տ.Մանսուրյանի, Երվ.Երկանյանի, Ա.Հարությունյանի, Մ.Վարդազարյանի, Ռ.Ամիրխանյանի, Վ.Վայների ստեղծագործությունները, ինչպես նաև՝ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները։

  •  
    Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

    Կոմիտասի՝ բոլորիս հայտնի աշխատանքային, պարային, հարսանեկան, գեղջուկ, հոգևոր երգաշարերը երկար տարիներ հանրությանը ձայնագրված տարբերակով հասանելի չեն եղել։ Գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի բաղձանքն է եղել ձայնագրել ու պահպանել վարդապետի խմբերգային երգացանկը՝ ինչպես հայտնի, այնպես էլ չկատարված երգերը։ Երգչախումբը բազում տարիների աշխատանքի շնորհիվ թողարկել է հինգ ձայնասկավառակ, որոնց մեջ մտնում է Կոմիտասի ամբողջ խմբերգային ժառանգությունը։

  •  
    Ի՞ՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼԵրևանի պետական կամերային եգչախումբը մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողն է․ այդ թվում՝ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» կոնցերտը, Թոմաս Բուխհոլցի «Ողբք Հայաստանի» կանտատը, Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան Բէօմ Պատարագը», Կարա-Մուրզայի «Առաջին բազմաձայն Պատարագը» և Կոմիտասի «Բեռլինյան Պատարագը»։ Անշուշտ երգչախմբի երգացանկի առանցքը Կոմիտասի խմբերգերն են, սակայն երգչախումբը ակտիվորեն համագործակցում է նաև հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների հետ՝ կատարելով նրանց նորաստեղծ, խմբերգային երգերը։ Բացառություն չեն կազմում նաև ջազ ստանդարտների և հայկական ժողովրդական երգերի յուրատեսակ մշակումները։ 

Անդրանիկ Մալխասյան

«Այս երգչախումբը եզակի է նրանով, որ ամենքս առանձին պատասխանատու ենք համերգի լավ կայացման համար։

Վիլյամ Վայներ

Երգչախմբի Տնօրեն

Մաքրուհի Խաչատուրյան

«Երբ ընդունվեցի Երևանի պետական կամերային երգչախումբ, ես նորավարտ մեներգչուհի էի և չէի պատկերացնում, թե ինչ խնդիրներ և աշխատանք է սպասում ինձ, որոնք են երգչախմբում երգելու կարևոր հատկությունները, նրբությունները։

Արեգ Ղահրամանյան

Խմբավար | Վոկալիստ

Ջեննի Նազարյան

«Երգչախմբային արվեստը միշտ հոգեհարազատ է եղել ինձ, այդ պատճառով էլ դեռ ուսանողական տարիներից մուտք գործեցի այս հիասքանչ աշխարհը։

Նարե Զաքարյան

«Այս երգչախումբ ընդունվելը եղել է կյանքիս կարևորագույն էտապներից մեկը։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Զանգահարեք մեզ. +37491491046 գրեք մեզ․ yerevanstatechamberchoir[at]gmail[dot]com

Facebook Youtube

?>