«Իմ երգեցողական կարիերան սկսել եմ շատ շուտ, երգել եմ շատ երգչախմբերում, բայց այս կոլեկտիվում հայտնվեցի երջանիկ պատահականության շնորհիվ։
Եվ արդեն տասից ավելի տարի ես անսահման երջանիկ եմ, որ աշխատում եմ այդպիսի տաղանդավոր խմբավարի՝ մեծ երաժիշտի, և հիանալի թիմի հետ: Աշխատելով և միևնույն ժամանակ դիտարկելով՝ ես հանգեցի հետաքրքիր եզրակացությունների. երգելու գործընթացում էներգիան անընդհատ շրջանառվում է մեր մեջ, այն ոչ միայն վատնվում է, այլև համալրվում: Երգչախմբում երգելը ինքնաարտահայտման միջոց է, այն էներգետիկ վերալիցքավորում է»: