Մեներգիչներ

«Երբ մի նոր ստեղծագործություն ենք ընթերցում, ամենահետաքրքիր իրավիճակներից մեկը տվյալ կոմպոզիտորի կենսագրության, աշխարհայացքի, երաժշտամտածողության մասին ուսումնասիրությունն է։

Դրանից հետո տվյալ ձայնաբաժնի թեման ենթարկում ենք վերլուծության ու փորձում փոխհարաբերվել հարակից ձայների հետ։ Երգչախմբում երգելով հասկանում ես, որ, ամբողջի մասնիկը լինելով, չես դադարում անհատ մնալ։ Ինձ մեծ բավականություն է պատճառում այն հանգամանքը, որ մեր երգչախմբի բազմաժանր երգացանկի մեջ մեծ տեղ է հատկացված Կոմիտասին, և մենք այն եզակի երգչախմբերից ենք, որոնք կատարում են նրա ոչ միայն հանրածանոթ, այլև քիչ կատարված կամ չկատարված ստեղծագործությունները: Այդ ամենն ինձ համար սրբազան առաքելություն է»:

Facebook Youtube

?>