Մեներգիչներ

«Երգչախմբում երգելը կոփում է, կրթում է, տալիս է հնարավորություն ավելի մասնագիտանալու՝ որպես երաժիշտ։

Ի սկզբանե տեղյակ եմ եղել երգչախմբում տիրող ընկերական, միմյանց մասին, որպես ընտանիքի անդամի, հոգ տանող կատարյալ մթնոլորտի մասին, և դա էր հիմնական պատճառը, որ շատ ցանկացա ընդունվել այս երգչախումբ։ Երգչախմբում երգող ամեն անհատ նման է թանկագին քարի, և իր գործի հմուտ վարպետի ձեռքում այդ յուրատեսակ քարերը համախմբվում, դառնում են մի գեղեցիկ զարդ։ Բացի երգչախմբային արվեստի որոշ բարդություններից, ամենահաճելի և ինքնավստահություն տվող զգացումն այն է, որ կողքիդ կանգնող երգիչը մի զինվոր է և ամեն վայրկյան, թե՛ բեմում և թե՛ բեմից դուրս, պատրաստ է օգնել, կողքիդ կանգնել»:

Facebook Youtube

?>