«Այս երգչախումբ ընդունվելը եղել է կյանքիս կարևորագույն էտապներից մեկը։
Խորիստ լինելը շատ աշխատատար և բարդ պրոցես է, քանի որ պետք է կարողանալ լսել և ձուլվել այդ յուրահատուկ "ընտանիքին" և՛ որպես երաժիշտ, և՛ որպես անհատ, իսկ առհասարակ երգչախմբում երգելն ինձ դարձնում է առավել համախմբված ու ներդաշնակ։ Բեմն ու երաժշտությունն էլ մի միջավայր է, որը պարզապես պետք է վայելել»։