«Երաժշտությանը սիրահարված եմ փոքր տարիքից։ Ինձ համար երգչախումբը բոլորովին այլ աշխարհ է՝ հագեցված հիասքանչ հարմոնիաների բազմաձայնությամբ:
Երբ փորձեցի գործիքային ստեղծագործություններ փոխադրել երգչախմբի համար և գործընկերներիցս ստացա բազում դրական արձագանքներ, հասկացա, որ երկար տարիների իմ մասնագիտական կյանքը ապարդյուն չէր»։