«Ինձ համար անչափ գնահատելի է աշխատել Հարություն Թոփիկյանի հետ։ Կարծես երգչախումբը մի մեծ ընտանիք լինի, որի հոր դերն էլ ստանձնել է Մաեստրոն։
Հենց նրա շնորհիվ եմ կոմիտասյան երաժշտությունը բացահայտել նորովի։ Ամենաթանկարժեք հուշերս կապված են Արևմտյան Հայաստանի հայ կիսաքանդ եկեղեցիներում ունեցած փառահեղ ու հերոսական համերգների հետ, որոնցում վերջապես կրկին տարածվում էին հայ հոգևոր ելևէջները»։