«Երբ ընդունվեցի Երևանի պետական կամերային երգչախումբ, ես նորավարտ մեներգչուհի էի և չէի պատկերացնում, թե ինչ խնդիրներ և աշխատանք է սպասում ինձ, որոնք են երգչախմբում երգելու կարևոր հատկությունները, նրբությունները։
Երգչախմբի անդամ լինելը ինձ՝ մեներգչուհուս համար բարդ էր, որովհետև առանձնանալու խնդիր էր լինում, սակայն ամեն օրվա աշխատանքի մեջ այն հաղթահարվում էր` լսելով, ձուլվելով կողքինին, դառնալով այդ երաժշտական օրգանիզմի մի մասնիկը։ Երգչախմբի փորձերը ինձ համար կարծես քննության նման մի բան լինեն, մյուս կողմից էլ՝ մտերմիկ միջավայր։ Ինչ վերաբերվում է համերգներին՝ բավարարված իջնում ես բեմից, վայելում ես հաճելի մի զգացում, որ գնահատվում ես ունկնդրի և, իհարկե, Մաեստրոյի կողմից»։